Մբապեի բենեֆիսը! ՊՍԺ-ն ջախջախեց Լորյանին🎥

Մբապեի բենեֆիսը! ՊՍԺ-ն ջախջախեց Լորյանին🎥

04/04/2022 - 01:25

Ֆրանսիական Լիգա 1-ի 30-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Լորյանի» դեմ։

Փարիզյան ակումբը պարզապես քարը քարի վրա չթողեց մրցակցին` ջախջախելով 5:1 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ Կիլիան Մբապեն, ով իր անվան դիմաց երկու գոլ և երեք գոլային փոխանցում գրանցեց։

Մաուրիսիո Պոչետինոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ նաև Նեյմարը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լեո Մեսսին։

«Լորյանի» միակ գոլն էլ խփեց Թերեմ Մոֆին։

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն-Ժերմենը» վաստակեց 68 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։

«Լորյանը», 28 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023