Ման. Սիթին ու Նյուքասլը թանկարժեք միավորներ կորցրին🎥

Ման. Սիթին ու Նյուքասլը թանկարժեք միավորներ կորցրին🎥

31/12/2022 - 22:06

Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Էվերտոնի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին խաղային ու տարածքային հսկայական առավելություն, միևնույն է, Պեպ Գվարդիոլայի թիմը չկարողացավ կոտրել «իրիսների» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։

Մանկունյական ակումբի կազմից 24-րդ րոպեին աչքի ընկավ էրլինգ Հալանդը, իսկ հյուրերի պատասխան գնդակը 64-րդ րոպեին խփեց Դեմարայ Գրեյը։

Նշենք, որ Ֆրենկ Լեմպարդի թիմը հանդիպման ընթացքում կատարեց ընդամենը մեկ դիպուկ հարված, որն էլ պսակվեց հաջողությամբ։

Այս ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 36 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Էվերտոնն» ունի 15 միավորը, որը համապատասխան է 16-րդ հորիզոնականին։

Վերոնշյալ հանդիպմանը զուգահեռաբար առաջատարների թվում ընթացող «Նյուքասլը» մրցեց «Լիդսի» դեմ։

Այս հանդիպումը գործնականում անցավ նույն սցենարով, ինչ «Մանչեսթեր Սիթի» – «Էվերթոնը». «կաչաղակներն» ունեին մեծ առավելություն, սակայն այդպես էլ չկարողացան գրավել յորքշիրյան ակումբի դարպասը։

«Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում հավաքված երկրպագուներն այդպես էլ գոլերի ականատես չեղան. հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։

Էդի Հաուի թիմն իր ակտիվում ունի 34 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «Լիդսը», 16 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023