Ման. Յունայթեդը սահմանել է Հարի Մագուայերի հրաժարագինը

Ման. Յունայթեդը սահմանել է Հարի Մագուայերի հրաժարագինը

10/07/2023 - 15:18

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայերը, հնարավոր է, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, «կարմիր սատանաները» սահմանել են 30-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինն ու նրա վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 50 մլն ֆունտ (խմբ.` մոտ 58 մլն եվրո

Նշվում է, որ «Յունայթեդի» ղեկավարներն այնքան էլ շահագրգռված չեն Մագուայերին վաճառելու հարցում, քանի որ նրա հեռանալուց հետո ակումբը ստիպված է լինելու նոր կենտրոնական պաշտպան ձեռք բերել։

Հատկանշական է, որ Մագուայերը, չնայած մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի միայն հինգերորդ ընտրությունն է կենտրոնական պաշտպանի դիրքում, նույնպես մտադիր չէ լքել «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը։

Ներկա պահին անգլիացի ֆուտբոլիստն այդ դիրքում մրցակցությունը պարտվում է համապատասխանաբար Լիսանդրո Մարտինեսին, Ռաֆայել Վարանին, Վիկտոր Լինդելյոֆին ու Լյուկ Շոուին։ Վերջինս նոմինալ ձախ պաշտպան է։

Աղբյուրը հաստատում է նաև, որ դժվար թե որևէ ակումբ պատրաստ լինի վճարել «կարմիր սատանաների» սահմանած հրաժարագինը։

Հավելենք, որ Հարի Մագուայերը «Ման. Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2019 թ. օգոստոսից։ Այդ ժամանակ մանկունյական ակումբը նրա տրանսֆերի դիմաց «Լեսթերին» վճարել է 87 մլն եվրո` դարձնելով նրան ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք պաշտպանը։

30-ամյա ֆուտբոլիստը «Յունայթեդի» կազմում մինչ օրս անցկացրել է 175 հանդիպում` դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023