Մանչեսթեր Սիթին ու Պորտուն գրեթե փլեյ-օֆֆ-ում են🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրում C խմբի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» ու «Պորտուն» սեփական հարկի տակ նույն 3։0 հաշվով համապատասխանաբար առավելության հասան «Օլիմպիակոսի» և «Մարսելի» նկատմամբ։
«Քաղաքաբնակներին» հաղթանակ պարգևեցին Ֆերրան Տորեսի, Գաբի Ժեզուսի և Ժոաո Կանսելուի խփած գոլերը, իսկ «Պորտուին»՝ Մուսա Մարեգայի, Սերժիու Օլիվեյրայի և Լուիշ Դիաշի գոլերը։
C խումբը ստացավ հետևյալ տեսքը․
1․ «Մանչեսթեր Սիթի» – 9 միավոր
2․ «Պորտու» – 6 միավոր
3․ «Օլիմպիակոս» – 3 միավոր
4․ «Մարսել» – 0 միավոր
# Գաբրիել Ժեզուս, Ժոաո Կանսելու, Լուիշ Դիաշ, Մանչեսթեր-Սիթի, Մուսա Մարեգա, Չեմպիոնների-լիգա, Պորտու, Սերժիու Օլիվեյրա, Օլիմպիակոս, Օլիմպիկ Մարսել, Ֆերրան Տոռես