Յունայթեդն ու Սոսիեդադը բաժանվեցին խաղաղությամբ🎥

Յունայթեդն ու Սոսիեդադը բաժանվեցին խաղաղությամբ🎥

26/02/2021 - 01:53

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունեց «Ռեալ Սոսիեդադին»։

Կողմերի միջև առաջին հանդիպման ժամանակն մանկունյական ակումբը 4 գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։

Հանդիպման մեկնարկային րոպեներից խաղի տեմպը բարձր չէր, սակայն սեփական տուգանային հրապարակում խախտում թույլ տալու համար «կարմիր սատանաները» պատժվեցին 11-մետրանոց հարվածով։ Նշակետին մոտեցավ «Սոսիեդադի» իսպանացի կիսապաշտպան Միկել Օյարսաբալը և չկարողացավ գրավել Դին Հենդերսոնի պաշտպանած դարպասը․ գնդակը փոքր շեղությամբ ընթացավ ուղղահայաց դարպասաձողի կողքով։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում աչքի ընկնելու հնարավորություն ունեին միայն Օլե-Գունար Սուլշերի սաները, սակայն երկու դրվագում իր թիմին վերահաս գոլից փրկեց բասկյան ակումբի դարպասապահ Ալեքս Ռեմիրոն, մեկ անգամ էլ Բրունու Ֆերնանդեշի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։

Այնուամենայնիվ, առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց․ թիմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց ցածր տեմպով «Յունայթեդի» փոքր առավելությամբ։

Հանդիպման 63-րդ րոպեին անգլիական թիմի ֆուտբոլիստներին, ի վերջո, հաջողվեց բացել խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Աքսել Տուանզեբեն, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը չեղարկեց այն՝ գոլային դրվագում խախտում արձանագրելով հարձակվող թիմի կողմից։

Զգացվում էր, ար այս խաղում ինտրիգ չկա, քանի որ ՄՅՈւ-ն առաջին հանդիպման ժամանակ գործնականում լուծել էր դիմակայության հաղթողի հետ կապված հարցերը։

Խաղն ավարտվեց 0։0 հաշվով, իսկ առաջին հանդիպման ժամանակ 4։0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» կշարունակի պայքարը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023