Հարոյանի վիճակագրությունը Ռայո Վալեկանոյի դեմ խաղում

Հարոյանի վիճակագրությունը Ռայո Վալեկանոյի դեմ խաղում

27/09/2021 - 00:29

Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Ռայո Վալեկանոյին»։

Անդալուսական ակումբի միակ գոլը խփեց Վարազդատ Հարոյանը, ով «Կադիսի» կազմում հեղինակեց իր առաջին գնդակը։

Ստորև ներկայացնում ենք Հարոյանի գրանցաց վիճակագրությունն ու ստացած գնահատականը «Ռայոյի» դեմ խաղում։

Վարազդատ Հարոյանը Whoscored հեղինակավոր կայքի կողմից ստացել է 7.43 գնահատականը, ինչը լավագույն ցուցանիշն է «Կադիսի» բոլոր ֆուտբոլիստների շրջանակում։

Հայազգի պաշտպանն այդ խաղում կատարել է 2 հարված, որոնցից մեկն եղել է դիպուկ, 32 փոխանցում` 68.8% ճշգրտությամբ, 6 երկար փոխանցում, որոնցից միայն մեկն է հասել հասցեատիրոջը, 3 անգամ գնդակը խլել է մրցակցից, 2 անգամ կասեցրել է մրցակցի գրոհը, 2 անգամ փակել է մրցակցի կատարած հարվածը, նույնքան անգամ էլ գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից, 5 անգամ խախտել է կանոնները, որոնցից մեկի հետևանքով զգուշացվել է դեղին քարտով, 11 անգամ դիրքային պայքար է մղել, որոնցից 6-ն ավարտել է հաղթանակով, 2 անգամ էլ մրցակիցներին շրջանցել է դրիբլինգի միջոցով։

Հավելենք, որ «Կադիսը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 2-ին։ Այդ օրն Ալվարո Սերվերայի թիմը Լա լիգայի 8-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կմրցի «Վալենսիայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023