Հայտնի է ՉԼ ավարտված մրցաշրջանի լավագույն գոլը🎥

Հայտնի է ՉԼ ավարտված մրցաշրջանի լավագույն գոլը🎥

28/08/2020 - 01:15

ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության լավագույն գոլերի հնգյակը։

Մրցաշարի լավագույն գոլ է ճանաչվել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի 1/8 եզրափակչի շրջանակում «Լիոնի» դեմ կայացած պատասխան հանդիպման երկրորդ գոլը։ Այդ խաղում «Յուվեն» հաղթեց 2։1 հաշվով, սակայն լքել է պայքարը։

Հնգյակում են հայտնվել նաև «Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիթցերը («Զենիթի» դարպասը խփած գոլի համար), «Յուվենտուսի» պաշտպան Խուան Կուադրադոն («Ատլետիկո Մադրիդի» դարպասը խփած գոլի համար), «Բարսելոնայի» հարձկավող Լուիս Սուարեսը («Ինտերի» խփած գոլի համար), ինչպես նաև «Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին («Լիոնի» դարպասը խփած գոլի համար):

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023