Հայտնի է, թե որ խաղահամարով է հանդես գալու Պոգբան Յուվենտուսի կազմում

Հայտնի է, թե որ խաղահամարով է հանդես գալու Պոգբան Յուվենտուսի կազմում

11/07/2022 - 15:54

Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, թիմի նորեկ Պոլ Պոգբան հանդես կգա «10» համարի մարզաշապիկով։

Նշենք, որ ֆրանսիացի կիսապաշտպանն այդ համարով թուրինյան ակումբի կազմում 2015/16 թթ. արդեն հանդես եկել է։

Ավելի վաղ էլ «10» համարով «բյանկոներիների» կազմում խաղացել են նաև Պաուլո Դիբալան, Կառլոս Տևեսը, Ալեսանդրո Դել Պիերոն, Ալեսիո Տակինարդին, Ռոբերտո Բաջիոն, Միքայել Լաուդրուպը, Միշել Պլատինին, Ֆաբիո Կապելոն, Օմար Սիվորին և այլք։

հիշեցնենք, որ Պոգբան «Յուվենտուսի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023