Հայտնի են դարձել Բարսելոնայի 2020 թվականի տրանսֆերային նպատակները

Հայտնի են դարձել Բարսելոնայի 2020 թվականի տրանսֆերային նպատակները

27/12/2019 - 12:41

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, կատալոնական «Բարսելոնան» կողմնորոշվել է 2020 թվականի տրանսֆերային նպատակների հարցում։

Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությությունը պատրասվում է բոլոր դիրքերի համար խաղացողներ ձեռք բերի։ Այս ամենը քննարկվել և հաստատվել է մարզչական շտաբի և ակումբի ղեկավարության միջև տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

Ակումբի գլխավոր նպատակը կիսապաշտպանի ձեռքբերումն է, քանի որ Իվան Ռակիտիչն ու Արթուրո Վիդալը, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանան ակումբից։

Հարձակման գիծը ուժեղացնելու հիմնական թեկնածուն «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսն է։ Ակումբը նաև կրկին կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի եզրային հարձակվող Նեյմարին։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023