Հայկական ակումբները հայոց բանակի կողքին են

Հայկական ակումբները հայոց բանակի կողքին են

01/10/2020 - 16:15

Ինչպես գիտեք, սեպտեմբերի 27-ից սկսած արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով իրավիճակը կտրուկ լարվել է․ ընթանում են թեժ մարտեր։ Այս օրերին ողջ հայությունը ոտքի է կանգնել և ամեն կերպ փորձում են աջակցել մեր սահմանին կռվող զինվորները․ ոմանք կամավորագրվում են և մեկնում են առաջնագիծ, ոմանք գումար են հավաքագրում և ուղարկում են Հայաստան համահայկական հիմնադրամին, ոմանք էլ առաջին անհրաժեշտության պարագաններ են հավաքում՝ ուղարկելով Արցախ։

Հայկական ֆուտբոլային ակումբները նույնպես անմասն չեն և ամեն կերպ աջակցում են հայ զինվորին՝ կանգելով մեր բանակի կողքին։

Առաջիններից մեկը, որը հայտարարություն տարածեց առաջին անհրաժեշտության իրեր հավաքագրելու մասին, «Փյունիկն» էր։ Երևանյան ակումբը սեպտեմբերի 29-ին գրեթե մի ամբողջական օր նվիրել է դրան, իսկ հավաքված իրերն ուղարկվել են Արցախ։

❗❗❗ Առաջին անհրաժեշտության իրերի հավաք Փյունիկ մարզադպրոցումԱյսօր, ժամը 14:00-ից 19:00 ընկած ժամանակահատվածում Փյունիկ…

Gepostet von FC Pyunik am Dienstag, 29. September 2020

Մեր բանակի կողքին է նաև «Նոա» ֆուտբոլային ակումբը։ Ակումբի մամուլի ծառայությունն Facebook-ի պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ակումբը պատրաստվում տարբեր իրեր ուղարկել Արցախ։

Մեր համեստ ավանդը այս ազգանվեր գործինԿոչ ենք անում բոլորին միանալ համազգային նախաձեռնություններին և սատար լինել մեր…

Gepostet von FC Noah am Donnerstag, 1. Oktober 2020

«Գանձասար-Կապանը» նույնպես անմասն չի մնացել։ Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 30-ին կապանյան ակումբը ՊՆ-ին է փոխանցել 3․5 տոննա ծննդամթերք և ծխախոտ։

🔷️ Սեպտեմբերի 30-ին “Գանձասար-Կապան” ֆուտբոլային ակումբն իր աջակցությունն է ցուցաբերել առաջնագծում մեր զինվորներին ու…

Gepostet von FC Gandzasar Kapan am Donnerstag, 1. Oktober 2020

«Արարատի» սերբ ֆուտբոլիստներ Իգոր Ստանևիչը, Մարկո Պրլևիչը, Ուրոշ Նենադովիչը, ինչպես նաև Սպասոյե Ստեֆանովիչը գեղեցիկ քայլ են կատարել։ Տղաները լուսանկար են հրապարակել, որտեղ նրանք հայկական դրոշի և հայկական այլ խորհրդանիշներ պատկերված շապիկ են կրում։

Արարատի սերբ ֆուտբոլիստներ Իգոր Ստնաևիչի, Մարկո Պրլևիչի, Ուրոշ Նենադովչի և Սպասոյե Ստեֆանովիչի տպավորիչ ժեստը։ ✊ 🇦🇲🤝🇷🇸Շնորհակալ ենք։ Hvala vam! #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ #ArtsakhStrong

Gepostet von FC Ararat am Donnerstag, 1. Oktober 2020

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023