Համբուրգի երկրպագուն լսել է ակումբի հիմնը և դուրս եկել կոմայից

Համբուրգի երկրպագուն լսել է ակումբի հիմնը և դուրս եկել կոմայից

17/08/2020 - 11:53

Գերմանական Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Համբուրգի» երկրպագուներից մեկը ավտովթարից հետո հայտվել էր կոմայում։ Երպրպագուն վերջերս դուրս է եկել կոմայից այն բանից հետո, երբ լսել է սիրելի ակումբի հիմնը։

Երեք տարի առաջ, երբ Մորիս Ցիմերմանը 18 տարեկան էր, խոշոր ավտովթարի մեջ էր հայտնվել։ Երիտասարդ տղան կոմայում գտնվել է 7 շաբաթ, իսկ բժիշկները անհույս կանխատեսումներ էին անում նրա հետ կապված՝ նշելով, որ նա երբեք չի կարողանա քայլել և խոսել։ Այդ մասին տեղեկացնում է Bild-ը։

Նրա ծնողները օր-օրի հույսը կտրում էին, որ իրենց տղան ուշքի կգա, սակայն մեկ օր նրա հայրիկի մոտ մի միտք հղացավ, որն էլ փրկեց նրա կյանքը։ Հայրը նրա մահճակալի հարևանությանբ սկսեց երգել տղայի սիրելի ակումբի՝ «Համբուրգի» հիմնը, ինչից հետո Մորիսը ակնթարթորեն արթնացել է և սկսել է երգել իր հայրիկի հետ։

Այժմ տղան ինքնուրույն ապրում է առանձին բնակարանում, սակայն մինչ օրս գամված է անվասայլակին։

«Բոլոր խաղերից առաջ և մշտապես երգում էի «Համբուրգի» հիմնը, իսկ այժմ այն փրկեց իմ կյանքը»,- նշել է Մորիս Ցիմերմանը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023