Կևին դե Բրոյնե․ «Գվարդիոլան երբեմն մեզ անակնկալներ է մատուցում»

Կևին դե Բրոյնե․ «Գվարդիոլան երբեմն մեզ անակնկալներ է մատուցում»

27/02/2020 - 15:21

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն կիսվել է երեկ կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» դեմ կայացած խաղի տպավորություններով․

«Սա շատ լավ սկիզբ էր։ Հանդիպման առաջին 15 րոպեները չափազանց դժվար էին մեզ համար, սակայն պետք է կարողանալ դիմակայել ճնշմանը։

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, իսկ երկրորդ կեսում մենք ավելի վստահ տեսք ունեինք։ «Ռեալի» գոլը շատ անհարմար իրավիճակի մեջ մեզ դրեց, քանի որ վերահսկում էինք խաղի ընթացքը։ Մենք հիանալի արձագանքեցինք կատարվածին։

Արդեն 4 տարի է աշխատում ենք Գվարդիոլայի հետ, և երբեմն նա մեզ համար անակնկալներ է պատրաստում։ Լինում են դեպքեր, երբ մինչև խաղի սկիզբը, չի ասում, թե ինչ մարտավարությամբ պիտի խաղանք»,- բելգացի խաղացողի խոսքերը փոխանցում է BBC-ն։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023