Կուման․ «Այժմ ավելի շատ եմ հիասթափված, քան ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո»
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Կադիսի» դիմադրությունը ․ գրանցվեց 1։1 հաշիվը։
Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով կիսվեց կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը․
«Հիասթափեցնող արդյունք է, իսկ նմանատիպ խաղերում պետք է հաղթել, սակայն չկարողացանք։ Մենք հիանալի հնարավորություն բաց թողեցին՝ հաշվի առնելով «Ատլետիկոյի» պարտությունը։
Ես նույնիսկ ավելի շատ եմ հիասթափված, քան ՊՍԺ-ից կրած 1։4 հաշվով պարտությունից հետո։ Մենք չպետք է կորցնեինք 2 միավոր։
Ես չեմ սիրում մեղադրել կոնկրետ որևէ ֆուտբոլիստի, քանի որ մենք չկարողացանք գործը գլուխ բերել հարձակման գծում և պետք է լավ պաշտպանվեինք հենց խաղասկզբից։ Պետք է հաղթեինք։
Երբ չես խփում երկրորդ գոլը, չես հանում հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը, մրցակիցն ինքն է գոլ խփում։
Մեզ համար դժվար էր գոլային պահեր ստեղծել, քանի որ «Կադիսն» անցել էր խորը պաշտպանության։ Հարձակման գծում մեզ պակասում էր թարմությունը
Մեր դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը պետք է դեռ վերլուծենք․ ըստ իս՝ այն կասկածելի էր, սակայն այն կարելի էր և նշանակել։
Մենք դեռևս կարող ենք ինչ-որ բանի հասնել, քանի որ որևէ ակումբի հաղթանակները հեշտ չեն տրվում, սակայն պետք է հասկանալ, որ այսպիսի հնարավորությունները պետք է իրացնել»,- նշել է Կումանը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Կադիս, Ռոնալդ Կուման