Կումանը չի զղջում, որ  Սուարեսը  տեղափոխվել է Ատլետիկո

Կումանը չի զղջում, որ Սուարեսը տեղափոխվել է Ատլետիկո

02/01/2021 - 22:33

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ կումանը հայտարարել է, որ չի զղջում նախկին հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններից հրաժարվելու հարցում։

Ինչպես հայտնի է, ուրուգվայցին ամռանը տեղափոխվեց իսպանական մեկ այլ գրանդ՝ Մադրիդի «Ատլետիկո», որի կազմում բավականին հաջող է հանդես գալիս․ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 11 խաղերի ընթացքում Սուարեսը դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Ես միշտ լավ կարծիքի եմ եղել նրա մասին։ Դա ակումբի և նրա որոշումն էր։ Նա աշխատում էր, որպեսզի տեղ գտնի «Բարսելոնայի» հիմնական կազմում, բայց նրա կարիերան այլ կերպ դասավորվեց։

Մի համեմատեք մեզ «Ատլետիկոյի» հետ․ ես կարծում եմ, որ հաղթանակի հասնելու այլ ճանապարհներ կան։ Նրանց խաղաոճն այնպիսին է, որ երբեմն հաղթանակի հասնելու համար բավարար է ընդամենը մեկ գոլը։ Մեզ մոտ ամեն ինչ այլ կերպ է»,- ասել է Կումանը։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում միանձնյա առաջատար «Ատլետիկոն» 14 խաղերից հետո վաստակել է 35 միավոր։ «Բարսելոնան» մեկ խաղ ավելին է անցկացրել և առաջատարից հետ է մնում 10 միավոր՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023