Կանանց ֆուտբոլ. Անգլիան հաղթեց Գերմանիային` պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն🎥

Կանանց ֆուտբոլ. Անգլիան հաղթեց Գերմանիային` պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն🎥

31/07/2022 - 23:13

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ կանանց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Անգլիայի ու Գերմանիայի հավաքականները։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց խաղադաշտում, ինչի արդյունքում Անգլիան լրացուցիչ ժամանակում հաղթեց 2:1 հաշվով։

Գոլազուրկ առաջին կեսից հետո 62-րո րոպեին Էլա Թունն առաջ մղեց անգլիացիներին, 79-րդ րոպեին էլ Լինա Մագուլը խփեց «բունդեսմանշաֆթի» պատասխան գնդակը։

Լրացուցիչ երկրորդ խաղակեսում` 110-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո «երեք առյուծներին» հաղթանակ պարգևեց Քլոե Կելին։

Այսպիսով, Անգլիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023