Խորվաթիա 3:5 Իսպանիա հանդիպումը դարձել է Եվրոների վերջին 60 տարվա ամենաարդյունավետ հանդիպումը

Խորվաթիա 3:5 Իսպանիա հանդիպումը դարձել է Եվրոների վերջին 60 տարվա ամենաարդյունավետ հանդիպումը

29/06/2021 - 16:18

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 5:3 հաշվով թրիլլերային հաղթանակ տարավ Խորվաթիայի նկատմամբ և նվաճեց մրցաշարի 1/4 եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Շվեյցարիայի դեմ։

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, այս հանդիպումը դարձել է Եվրոպայի առաջնությունների վերջին 60 տարվա ամենաարդյունավետ հանդիպումը։

Բացի դրանից, այս խաղը դարձել է Եվրոների պատմության երկրորդ ամենաարդյունավետ հանդիպումը։

Հատկանշական է, որ մրցաշարի պատմության ամենաարդյունավետ հանդիպումը եղել է առաջին խաղարկության ժամանակ` Եվրո-1960-ին։ Այդ ժամանակ Հարավսլավիայի հավաքակաը մրցաշարի կիսաեզրափակչում 5:4 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ընտրանուն։

Եվրոների պատմության շրջանամում երեք դեպք է գրանցվել, երբ որևէ հանդիպման շրջանակում 7 գոլ է գրանցվել.

Հարավսլավիա 3:4 Իսպանիա (Եվրո-2000, խմբային փուլ),

Հոլանդիա 6:1 Հարավսլավիա (Եվրո-2000, 1/4 եզրափակիչ),

Ֆրանսիա 5:2 Իսլանդիա (Եվրո-2016, 1/4 եզրաթակիչ)։

Յոթ դեպք է գրանցվել, երբ մեկ խաղի ընթացքում 6 գոլ են խփել կողմերը.

Հարավսլավիա 2:4 ԳՖՀ (Եվրո-1976, կիսաեզրափակիչ),

Չեխիա 3:3 Ռուսաստան (Եվրո-1996, խմբային փուլ)

Հարավսլավիա 3:3 Սլովենիա (Եվրո-2000, խմբային փուլ)

Գերմանիա 4:2 Հունաստան (Եվրո-2012, քառորդ եզրափակիչ)

Հունգարիա 3:3 Պորտուգալիա (Եվրո-2016, խմբային փուլ)

Պորտուգալիա 2:4 Գերմանիա (Եվրո-2020, խմբային փուլ)

Ֆրանսիա 3:3 (11 մ – 4:5) Շվեյցարիա (Եվրո-2020, 1/8 եզրափակիչ)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023