Խետաֆեն հրաժարվում է մասնակցել Ինտերի դեմ Եվրոպա լիգայի հանդիպմանը

Խետաֆեն հրաժարվում է մասնակցել Ինտերի դեմ Եվրոպա լիգայի հանդիպմանը

11/03/2020 - 15:08

«Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը նշել է, որ ակումբը չի մեկնելու Միլան՝ մասնակցելու Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի հանդիպմանը․

«Եթե մինչև վաղը իրավիճակն էականորեն չփոխվի, ապա «Խետաֆեն» չի մեկնելու Իտալիա։

Մենք ՈՒԵՖԱ-ին խնդրել ենք հանդիպում անցկացնելու այլընտրանքային վայր գտնել։ Մենք չենք ցանկանում գնալ կորոնավիրուսի էպիկենտրոն: Մենք դիմել ենք խնդրել ենք ֆեդերացիային, որպեսզի մեզ չորակազրկեն։

Եթե նույնիսկ մեզ որակազրկեն, թող լինի այդպես։ Մենք չենք պատրաստվում ռիսկի դիմել։ Մենք անչափ սպասում էինք այս խաղին, սակայն ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից։

Ես չեմ մեկնի այնտեղ, որտեղ չեմ ցանկանում մեկնել։ «Ինտերի» այն աշխատակիցները, որոնց հետ ես կապի մեջ եմ եղել, նշել են, որ այնտեղ մեկնելը գրեթե անհնար է։

Հանդիպումը պետք է կա՛մ Միլանից տեղափոխել այլ վայր, կա՛մ պետք է անցկացնել մեկ այլ օր։ Դա ավելի տրամաբանական որոշում կլինի»,- Տորեսի խոսքերը մեջբերում է El Transistor-ը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023