Լուիս  Սուարես․ «Վալվերդեն  մեղավոր չէ»

Լուիս Սուարես․ «Վալվերդեն մեղավոր չէ»

10/01/2020 - 12:34

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը «Ատլետիկոյին» պարտվելուց հետո պաշտպանել է թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին․

«Մարզիչը մեղավոր չէ, մենք թույլ տվեցինք այնպիսի սխալներ, որոնք չպետք է թույլ տայինք։

Չգիտեմ, արդյո՞ք պատրությունները նպաստում են մեր առաջընթացին, թե՞ ոչ, սակայն այս պարտությունը ցույց է տալիս, որ ուղղելու շատ բան ունենք։ Մենք վերահսկում էինք խաղը, բայց թույլ տվեցինք, որ մեզ անակնկալի բերեն»,- 32-ամյա հարձակվողի խոսքերը մեջբերում է Marca-ն։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023