Լուիս Սուարեսը հոբելյանական նվաճման է հասել Լա Լիգայի շրջանակում

Լուիս Սուարեսը հոբելյանական նվաճման է հասել Լա Լիգայի շրջանակում

17/10/2020 - 21:37

Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Սելտայի» դարպասը։

Մադրիդյան ակումբի հաղթական մեկնարկը 6-րդ րոպեին դրեց թիմի նորեկ Լուիս Սուարեսը, իսկ խաղավարտին մոտ՝ 90+5-րդ, փոխարինման մտած Յանիկ Ֆերեյրա Կարասկոն դրեց հանդիպման վերջակետը։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, ուրուգվայցի հարձակվողը Լա լիգայի շրջանակում խփել է իր 150-րդ գոլը։ Հատկանշական է, որ 33-ամյա հարձակվողին նման ցուցանիշ գրանցելու համար բավարար է եղել ընդամենը 190 հանդիպում։ Այդ ցուցանիշով Սուարեսը 21-րդ դարում Լա լիգայի շրջանակում զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին, ով «Ռեալում» հանդես գալու տարիներին 150 գոլ խփել էր 140 խաղում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023