Լիվերպուլի պաշտպանը տեղափոխվում է Զենիթ

Լիվերպուլի պաշտպանը տեղափոխվում է Զենիթ

26/07/2020 - 15:25

«Լիվերպուլի» պաշտպան Դեյան Լովրենը մոտ է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» տեղափոխվելուն։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Զենիթն» արդեն համաձայնության է հասել թե՛ խաղացողի և թե՛ ակումբի հետ։ Ռուսական ակումբը մերսիսայդյան ակումբին խորվաթ պաշտպանի դիմաց կվճարի 8,5 մլն եվրո, իսկ կողմերի միջև կկնքվի 3 տարվա պայմանագիր։

Իսկ ինչպես տեղեկացնում է Express Sport-ի լրագրող Ռայան Թեյլորը, խաղացողը նախքան Սանկտ Պետերբուրգ մեկնելը բուժզննում կանցնի Լոնդոնում, ինչից հետո նոր վերջնական ձևակերպվի տրանսֆերը։

Դեյան Լովրենը «Լիվերպուլի» կազմում հանդես էր գալիս 2014 թվականին․ այդ ժամանակ «կարմիրները» «Սաութհեմպտոնին» խաղացողի տրանսֆերի դիմաց վճարեցին 25․5 մլն եվրո։ Խորվաթ պաշտպանը մերսիսայդյան ակումբի կազմում մասնակցել է 185 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023