Լիվերպուլի երիտասարդների տպավորիչ գրոհն ու գոլը ընկերական խաղում?

Լիվերպուլի երիտասարդների տպավորիչ գրոհն ու գոլը ընկերական խաղում?

12/06/2020 - 13:57

Երեկ՝ հունիսի 11-ին, «Լիվերպուլը» իր մարզաբազայում ընկերական հանդիպում է անցկացրել «Բլեքբեռնի» դեմ՝ նախապատրաստվելով վերսկսվելիք առաջնությանը։

Մերսիսայդյան ակումբը անչափ վստահ տեսք ուներ՝ հաղթելով 6։0 հաշվով։ Գոլերի հեղինակներ են դարձել Սադիո Մանեն, Նաբի Կեյտան, Տակումի Մինամինոն, Ժոել Մատիպը, Կի-Ջանա Հոեվերը, ինչպես նաև Լեյթոն Կլարկսոնը։

Հատկապես տպավորիչ է ստացվել Կլարկսոնի գոլը, երբ Յուրգեն Կլոպն արդեն խաղադաշտ էր դուրս բերել ակումբի ակադեմիայի սաներին։ Հարվի Էլիոթոը մրցակցի տուգանային հրապարակի կենտրոնում ստանալով գնդակը՝ տեղափոխվեց մի փոքր աջ, այնուհետև գնդակն ուղարկեց Կլարկոսոնի ուղղությամբ, ով «պատ» խաղաց Հոեվերի հետ, շարժվեց մի փոքր առաջ և դարձավ գոլի հեղինակ, դնելով խաղի վերջակետը։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023