Լիվերպուլը կրկնել է Ռեալի, Բավարիայի ու Միլանի տպավորիչ ցուցանիշը

Լիվերպուլը կրկնել է Ռեալի, Բավարիայի ու Միլանի տպավորիչ ցուցանիշը

04/05/2022 - 02:22

Չեմպինոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Վիլյառեալի» նկատմամբ։

Մերսիսայդյան ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:2 հաշվով` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, «կարմիրները» հոբելյանական` 10-րդ անգամ դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Աղբյուրի փոխանցմամբ` «Լիվերպուլը» դարձավ միայն չորրորդ ակումբը, որը 10 և ավելի անգամ դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

«Ականջավոր» գավաթի համար եզրափակիչում ամենաշատը պայքարել է «Ռեալ Մադրիդը»` 16, որին հաջորդում են «Բավարիան» ու «Միլանը»` 11-ական անգամ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023