Լեսթերն ու Տոտենհեմն ուրախացնում են  իրենց երկրպագուներին, իսկ Յունայթեդը տառապում է?

Լեսթերն ու Տոտենհեմն ուրախացնում են իրենց երկրպագուներին, իսկ Յունայթեդը տառապում է?

23/01/2020 - 12:59

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մոտենում է ավարտին 24-րդ տուրը։ Երեկ կայացավ ևս երեք հանդիպում։

Լոնդոնի «Տոտենհեմը», որը վերջին անգամ հաղթանակ տոնել էր նախորդ տարվա դեկտեմբերին, վերջապես ուրախացրեց սեփական երկրպագուներին։

Ժոզե Մոուրինոյի սաները 2։1 հաշվով դժվարությամբ կոտրեցին հետնապահ «Նորվիչի» դիմադրությունը։ Լոնդոնյան ակումբի կազմից աչքի ընկան Դելե Ալին ու Հին Մին Սոնը, հյուրերի կազմից՝ Տեմո Պուկկին։

Այս հաղթանակից հետո «շնաձկները» վաստակեցին 34 միավոր և զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը։ «Նորվիչը» 17 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լեսթերը», որը վերջին շրջանում նույնպես աչքի էր ընկնում անկայուն ելույթներով, երկու անընդմեջ պարտություններից հետո, երեկ 4։1 հաշվով «Քինգ Փաուեր» մարզադաշտում վստահ հաղթեց տոնեց «Վեսթ Հեմի» նկատմամբ։

Բրենդան Ռոջերսի սաների կազմում դուբլի հեղինակ դարձավ Այոսե Պերեսը, մեկական անգամ էլ աչքի ընկավ Հարվի Բարնսն ու Ռիկարդո Պերեյրան։ Հյուրերի կազմից միակ գնդակը հեղինակեց Մարկ Նոբլը։

Նշենք, որ «կապույտների» առաջատար, առաջանության լավագույն ռմբարկու Ջեյմի Վարդին վնասվածքի պատճառով 43-րդ րոպեին խաղադաշտում իր տեղը զիջել է Կելեչի Իհեանաչոյին։

«Լեսթերը» վաստակեց 48 միավոր և վստահորեն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Դևիդ Մոյեսի սաները 23 միավորով «Բորնութի» և «Վոթֆորդի» հետ կիսում է 17-19-րդ հորիզոնականները։

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է անհասկանալի ելույթների շարքը։ Օլե-Գունար Սուլշերի սաներն այս անգամ սեփական հարկի տակ 0։2 հաշվով զիջեցին «Բյորնլիին»։

Շոն Դայչի սաներին հաղթանակ պարգևեցին Քրիս Վուդն ու Ջեյ Ռոդրիգեսը։

«Յունայթեդը» 5-րդն է 34 միավորով՝ 6 միավոր զիջելով 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսիին»։ «Բյորնլին» վաստակեց 30 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Տուրի վերջին հանդիպումը կկայանա այսօր՝ ուղիղ կեսգիշերին․ «Վուլվերհեմպտոնը» կընդունի առաջնության առաջատար «Լիվերպուլին»։

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023