Լեհաստանի հավաքականի պաշտպանի անհավանական գոլը Նիգերիայի դեմ խաղում 🎥
Լեհաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում գոլառատ ոչ-ոքի (2:2) է գրանցել Նիգերիայի թիմի հետ։
Լեհերին պարտությունից 90+5-րդ րոպեին փրկել է Պշեմիսլավ Վիշնևսկին։ 27-ամյա պաշտպանը մրցակցի դարպասը գրավել է հեռահար անհավանական հարվածով։
«Վիձևի» ֆուտբոլիստն ազգային թիմում առաջին գոլն է խփել։
«Արծիվները» հաջորդ հանդիպումները կանցկացնեն սեպտեմբերին Ազգերի լիգայի խաղարկությունում։
Նիգերիան հունիսի 10-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` մրցելով Պորտուգալիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml