Իրակլի Եղոյանը նորամուտն է նշել Վրաստանի հավաքականում 📸
Նիդերլանդների Էրեդիվիզիամ ներկայացնող «Էքսելսիորի» կիսապաշտպան Իրակլի Եղոյանը նորամուտն է նշել Վրաստանի ազգային հավաքականում։
22-ամյա կիսապաշտպանը Ռումինիայի դեմ ընկերական խաղում (1:1) փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին։
«Երազանքս իրականացավ։ Երախտապարտ եմ ազգային հավաքականում նորամուտս նշելու համար։ Պատիվ է ներկայացնել երկիրս»,- գրել է Եղոյանը սոցցանցերում։
Վրաստանի հավաքականը հունիսի 5-ին ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` մրցելով Բահրեյնի թիմի դեմ։
Եղոյանը ծնվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, սակայն վաղ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Նիդերլանդներ։ Նա հանդես է եկել «Մերկելոյի», «Դեն Հելդերի», «Այաքսի» և «Տվենտեի» մանկապատանեկան թիմերում։
Կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանում տեղափոխվել է «Վիտես» և կազմում 37 խաղում խփել է 9 գոլ, կատարել 5 ասիստ։ Նա նախորդ ամռանն ազատ գոտծակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Էքսելսիորի» հետ, որի կազմում 32 խաղում դարձել 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։
Մոտ երկու տարի առաջ հայտարարվել էր, որ Եղոյանը հրավերի է սպասում Հայաստանի հավաքականից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ընկերական-հանդիպումներ, Իրակլի Եղոյան, Հայաստանի-հավաքական, Վրաստանի հավաքական