Իտալիայի գավաթ. Ինտերը դրամատիկ պայքարում հաղթեց Պարմային🎥

Իտալիայի գավաթ. Ինտերը դրամատիկ պայքարում հաղթեց Պարմային🎥

11/01/2023 - 12:32

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Պարմայի» դեմ։

Մինչև 88-րդ րոպեն խոշոր անակնկալ էր գրանցվում. «Պարման» 38-րդ րոպեին Շտանկո Յուրիչի խփած գոլի շնորհիվ հաղթում էր 1:0 հաշվով։

«Ներաձուրիների» խաղում գրեթե ոչինչ չէր ստացվում, սակայն Սիմոնե Ինձզագիի թիմը հանդիպման վերջնամասում կարողացավ բեկել այն։

Նախ 88-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսն «Ինտերի» համար առաջին դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը և խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, ապա 110-րդ րոպեին միլանյան ակումբին հաղթանակ պարգևեց փոխարինման դուրս եկած Ֆրանչեսկո Աչերբին։

Այսպիսով, «Ինտերը» դրամատիկ պայքարում հաղթեց 2:1 հաշվով, նվաճեց Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Ատալանտա» – «Սպեցիա» դիմակայության հաղթողի դեմ։

Նշենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 67-րդ րոպեին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023