Իտալական գրանդը պայմանագիր է առաջարկել Դուշան Վլահովիչին

Իտալական գրանդը պայմանագիր է առաջարկել Դուշան Վլահովիչին

23/01/2022 - 11:47

«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիլոլո Սկիրան, «Յուվենտուսը», որը նույնպես հետաքրքրված է սերբ հարձակվողի ծառայություններով, պայմանագիր է առաջարկել նրան։

«Բյանկոներիները» 21-ամյա հարձակվողին առաջարկել են 5 տարվա պայմանագիր` տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով, որը յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտից հետո կավելանա ևս 1 միլիոնով։

Հատկանշական է, որ «Ֆիորենտինան» իր հարձակվողի վաճառքի դիմաց ցանկանում է ստանալ նվազագույնը 70 մլն եվրո և չի պատրաստվում փոխանամում իրականացնել այլ ֆուտբելիստի հետ։

Սկիրան հայտնում է, որ թուրինյան ակումբն այս առաջարկը կատարել է Վլահովիչին 2022 թ. ամռանը գնելու համար։

Հաղորդվում է, որ տաղանդավոր ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել նաև «Արսենալը», սակայն լոնդոնյան ակումբի կողմից դեռևս որևէ պաշտոնական առաջարկ չի եղել։

Հիշեցնենք, որ Դուշան Վլահովիչը «Ֆիորենտինայի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 108 հանդիպում` դառնալով 49 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023