Իսլանդիան միավորներ խլեց Հյուսիային Մակեդոնիայից🎥

Իսլանդիան միավորներ խլեց Հյուսիային Մակեդոնիայից🎥

05/09/2021 - 21:57

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Իսլանդիայի ընտրանու դեմ։

Հանդիպումը մեկնարկեց հյուսիսմակեդոնացիների առավելությամբ, որի ֆուտբոլիստներն արդեն 12-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Դարկո Վելկովսկին։

Նախքան ընդմիջման գնալն էլ Բլագոյա Միլևսկու սաներն ունեին տարածքային ու խաղային առավելություն, սակայն հաշվի մեջ այլևս փոփոխություն չեղավ։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում էլ` 54-րդ րոպեին, հանդիպման հյուրերը կրկնապատկեցին հաշիվը.գոլի հեղինակ դարձավ Էգզիյան Ալիոսկին։

Թվում էր Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը ձեռքից բաց չի թողնի հաղթանակը, սակայն նախ 78-րդ Բրյունար Բյարնասոնը կրճատեց, ապա 84-րդ րոպեին Անդրի Գուդյոնսենը հավասարեցրեց հաշիվը։

Ի վերջո, խաղն ավարտվեց 2:2 հաշվով։

Այս հանդիպումից հետո J խումբի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.

  1. Հայաստան – 10 միավոր
  2. Գերմանիա – 9 միավոր
  3. Հյուսիսային Մակեդոնիա – 8 միավոր
  4. Ռումինիա -6 միավոր
  5. Իսլանդիա – 4 միավոր
  6. Լիխտենշտեյն – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023