Պաշտոնական. Ինտերը նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Ինտերը նոր գլխավոր մարզիչ ունի

03/06/2021 - 15:23

Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սիմոնե Ինձզագին։

45-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է վերջերս ակումբից հեռացած Անտոնիո Կոնտեին։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր։

Հիշեցնենք, որ իտալացի մասնագետը 2016 թվականից ի վեր մարզում էր «Լացիոն»։ «Արծիվները» նրա գլխավորությամբ երկու անգամ դարձել են Իտալիայի սուպերգավաթակիր, մեկ անգամ` Իտալիայի գավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023