Իկարդին համաձայն է տեղափոխվել Նապոլի

Իկարդին համաձայն է տեղափոխվել Նապոլի

23/07/2019 - 11:56

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին ցանկանում է տեղափոխվել «Նապոլի»:

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, նեապոլական ակումբը առաջարկ է արել, որի մանրամասները դեռ չեն հրապարակվում: Ըստ պարբերականի՝ ֆուտբոլիստը գոհ է առաջարկից: Իկարդիի կին և գործակալ Վանդա Նարան արդեն դիտարկում է ֆուտբոլիստի՝ «Նապոլի» տեղափոխվելու տարբերակները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իկարդին հետաքրքրում է «Յուվենտուսին»:

Ա սերիայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 29 հանդիպումներում արգենտինացի հարձակվողը խփել է 11 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023