Իբրահիմով․ «Մենք պետք է սպանենք բոլոր հայերին՝ առանց որևէ խտրականության»

Իբրահիմով․ «Մենք պետք է սպանենք բոլոր հայերին՝ առանց որևէ խտրականության»

31/10/2020 - 14:02

Ադրբեջանը ներկայացնող «Կարաբախ» ակումբի մամուլի խոսնակ Նուրլան Իբրահիմովն ակնհայտ ագրեսիա է տածել հայերի նկատմամբ՝ Facebook-ի իր օգտահաշվում կատարելով հետևյալ գրառումը․

«Մենք առանց խտրականության պետք է սպանենք բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին։ Ոչ մի խղճահարություն և կարեկցանք։ Եթե մենք չսպանենք, ապա նրանք կսպանեն մեզ և մեր երեխաներին։ Ինչ էլ որ պատահի, նրանք դա անում են արդեն 120 տարի։

Պետք է վերականգնել «Դիֆաին» (խմբ․՝ գաղտնի հակաահաբեկչական կազմակերպություն, որը ստեղծվել է Գյանջայում 1905 թվականին։ Այդ կազմակերպությունը պայքարել է հայկական «Դաշնակցություն» կուսակցության դեմ), ինչպես նաև կազմավորել մահապարտների ջոկատ։ Դուք չեք կարող օրինականորեն խոսել նրանց հետ։ Թուրքիան քանի անգամ փորձել է, սակայն չի հաջողվել։ Վերջապես հասկացան, երբ սկսեցին իրենց լեզվով խոսել։ Նրանց պետք է սպանել, որպեսզի չհամարձակվեն հարվածներ հասցնել Բարդային, Գյանջային, ինչպես նաև մեր այլ տարածքների վրա։ Նրանք պետք է իմանան, որ եթե սպանեն մեզնից մեկին, ապա մենք կսպանենք նրանցից հարյուրին։ Մենք պետք սպանենք։

Այն ծնողի կրակը, որը երախ է հուղարկավորել Գյանջայում կամ Բարդայում, չի կարող մարվել՝ համամատվելով նրա վշտի հետ։ Մինչև վերջին մարդը պետք է սպանենք․․․ մինչև վերջին»,- Իբրահիմովիչ խոսքերը մեջբերում է Infoteka24.ru-ն։

Հատկանշական է, որ Նուրլան Իբրահիմովը կարծես թե այս գրառումը հեռացրել է իր օգտահաշվից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանա-թուրքական բանակը արցախա-ադրբեջանական շփման ողջ երկայնքով ռազմական գործողություններ են հրահրել՝ կիրառելով 5-րդ սերնդի բոլոր հնարավոր և անհնար զինատեսակները։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023