Ժորժե Մենդեշը մարզչական առաջարկ է արել Բարսելոնային

Ժորժե Մենդեշը մարզչական առաջարկ է արել Բարսելոնային

18/07/2020 - 15:09

Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը, հնարավոր է, գլխավորի «Բարսելոնան»։

Վերջին շրջանում խոսակցություններ կային, թե «Բարսելոնան» պատրաստվում է պաշտոնանկ անել ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Կիկե Սետիենին, սակայն, երեկ՝ հուլիսի 17-ին, ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն արտահերթ հանդիպում է ունեցել Սետիենի հետ՝ որոշելով չհեռացնել նրան զբաղեցրած պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Սետիենին փոխարինելու տարբերակներն էլ շատ չեն եղել․ հիմնական թեկնածուն եղել է «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ Խավիեր Գարսիա Պյեմենտան։

Որոշ ժամանակ առաջ Լորան Բլանի գործակալը դարձել է պորտուգալացի Ժորժե Մենդեշը, ով հիանալի կապեր ունի «Բարսելոնայի» ներկայացուցիչներ հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մենդեշը «Բարսելոնային» առաջարկել է հենց Լորան Բլանի ծառայությունները։

Դեռևս հայտնի չէ, թե կողմերին բանակցությունները հաջողություն կբերի, թե ոչ, քանի որ Բլանը չի ցանկանում կարճաժամկետ մարզիչ դառնալ, այլ նպատակ ունի երկարաժամկետ ծրագիր մշակել և իրագործել որևէ ակումբի հետ։

Նշվում է նաև, որ վերջերս պորտուգալացի մասնագետը Բլանի ծառայություններն է առաջարկել «Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմին, սակայն սինգապուրցի միլիարդատերը նախընտրեց ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նախկին պաշտպան Վորո Գոնսալեսին։

54-ամյա Լորան Բլանի վերջին աշխատավայրը եղել է ՊՍԺ-ն, որը մարզել է 2013-16 թվականներին՝ ակումբի հետ նվաճելով 11 տիտղոս։ Բլանը 2007-10 թթ․ մարզել է «Բորդոն», իսկ 10-12 թթ՝ Ֆրանսիայի հավաքականը։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023