Ժոաու Ֆելիքս. Ես կցանկանայի դառնալ նոր Կրիշտիանու

Ժոաու Ֆելիքս. Ես կցանկանայի դառնալ նոր Կրիշտիանու

31/07/2019 - 18:11

«Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը կարծիք է հայտնել իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին և բացատրել է, թե ինչու է որոշել տեղափոխվել մադրիդյան ակումբ:

«Կրիշտիանուն նվաճել է 5 «Ոսկե գնդակ»: Դա ցանկացած խաղացողի երազանքն է: Ես կցանկանայի դառնալ նոր Կրիշտիանու:

Ես հետևում էի այն խաղացողներին, ովքեր հանդես էին գալիս «Աթլետիկոյում»: Այստեղ հանդես են եկել հիանալի հարձակվողներ և ես ցանկանում եմ լինել նրանցից մեկը: Հենց այդ պատճառով եմ ես տեղափոխվել այս ակումբ:»,- Ֆելիքսի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023