Ընկերական հանդիպումներ. Ռուսաստանը մեծ դժվարությամբ հաղթեց Ղրղզստանին🎥

Ընկերական հանդիպումներ. Ռուսաստանը մեծ դժվարությամբ հաղթեց Ղրղզստանին🎥

24/09/2022 - 21:05

Ռուսաստանի և Ղրղզստանի հավաքականները Բիշքեկում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին։

Առաջ ընկնելով` նշենք, որ Ռուսաստանի հավաքականը մեծ դժվարությամբ կարողացավ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել տանտերերի նկատմամբ։

Հանիդպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց ղրղզների կիսապաշտպան Ալիմարդոն Շուկուրովը, սակայն 30-րդ րոպեին Ալեքսանդր Սոբոլևը, դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, խփեց պատասխան գնդակը։

Հետագայում Վարելի Կարպինի թիմը հաղթանակ կորզեց միայն 88-րդ րոպեին, իսկ հանդիպման վերջակետը դրեց Դանիլ Ուտկինը։

Նշենք, որ Ռուսաստանի հավաքականն առաջին հանդիպումն անցկացրեց ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից որակազրկում ստանալուց հետո։

Ռուսները վերջին հանդիպումն անցկացրել էին 2021 թ. նոյեմբերի 14-ին` ԱԱ-2022-ի որակավորման փուլի 10-րդ տուրում 0:1 հաշվով զիջելով Խորվաթիայի ընտրանուն։

Հավելենք, որ Ռուսաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 10-ին և կմրցի Իրանի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023