Ընկերական հանդիպումներ. Արգենտինան խոշոր հաշվով հաղթեց Հոնդուրասին 🎥

Ընկերական հանդիպումներ. Արգենտինան խոշոր հաշվով հաղթեց Հոնդուրասին 🎥

24/09/2022 - 15:07

Մայամիի «Հարդ ռոք» մարզադաշտում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին Արգենտինայի և Հոնդուրասի հավաքականները։

Հանդիպման ողջ ընթացքում «ալբիսելեստեն» ուներ տոտալ առավելություն` հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։

Լիոնել Սկալոնիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, մեկ գնդակ էլ խփեց Լաուտարո Մարտինեսը։

Նշենք, որ Մեսսին հավաքականի կազմում անցկացրած վերջին երկու խաղերում խփել է 7 գոլ։

Հավելենք, որ Արգենտինայի հավաքականն արդեն 34 հանդիպում անընդմեջ անպարտելի է։

Անպարտելիության համաշխարհային ռեկորդը պատկանում է Իտալիայի հավաքականին, որը բաղկացած է 37 խաղից։

Վերջում ավելացնենք, որ Արգենտինայի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին և կմրցի Ճամայկայի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023