Ջանի գործակալը Յուվենտուսից ավելի շատ գումար է ստացել, քան Մենդեշը Ռոնալդուի համար

Ջանի գործակալը Յուվենտուսից ավելի շատ գումար է ստացել, քան Մենդեշը Ռոնալդուի համար

04/03/2019 - 14:35

Հայտնի է դարձել, թե ինչքան գումար է ծախսել «Յուվենտուսը» 2018/19 մրցաշրջանի առաջին կեսում ֆուտբոլիստների գործակալների կոմիսիոն վարձատրության վրա:

Այսպես, «Յուվեի» համար գործակալական տեսանկյունից ամենաթանկ տրանսֆերը «Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանի տեղափոխությունն է: Գերմանացին թուրինյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում, բայց «Յուվենտուսը» նրա ներկայացուցչին վճարել է 15,9 մլն եվրո,- հայտնում է Tuttosport-ը:

Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի համար վճարված 100 մլն եվրոին զուգահեռ «Յուվենտուսը» նրա գործակալ Ժորժե Մենդեշին վճարել է 11,5 մլն եվրո, իսկ Միրալեմ Պյանիչի գործակալին վճարվել է 2,2 մլն եվրո, ֆուտբոլիստի պայմանագիրը երկարացնելու համար:

Ընդհանուր, «Յուվենտուսը» կոմիսիոն վարձատրությունների վրա ծախսել է մոտ 37 մլն եվրո:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023