Էդգար Սևիկյանը շուտով կփոխի ակումբային գրանցումը

Էդգար Սևիկյանը շուտով կփոխի ակումբային գրանցումը

13/01/2024 - 19:04

«Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանն, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Championat.com-ը, 22-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի հունգարական «Ֆերենցվարոշի» կազմում։

«РБ Спорт»-ի հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատել է նաև Նիժնի Նովգորոդը ներկայացնող ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Կոնդրատովը։

Ճի՞շտ է, որ Սևիկյանը տեղափոխվում է «Ֆերենցվարոշ»

– Այո, դա ճիշտ է։

Ստացվո՞ւմ է, որ այժմ տրանսֆերի իրականացումը կախված է միայն խաղացողի հետ անձնական բանակցություններից։

– Նաև գումարի վճարումից։

«Պարի ՆՆ»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Հուսեյնովը նույնպես խոսել է հայազգի ֆուտբոլիստի տեղափոխության մասին.

– «Պարի ՆՆ»-ից հաստատեցին, որ Սևիկյանը տեղափոխվում է «Ֆերենցվարոշ»։ Ըստ Ձեզ` Հունգարիայի առաջնություն տեղափոխվելը քայլ առա՞ջ է։

– Եթե ​​Էդգարը դա ուզում է և ամեն ինչ անում է դրա համար, ապա այո, իհարկե, սա նրա համար քայլ առաջ է։ «Պարի ՆՆ»-ը շահագրգռված է, որ ֆուտբոլիստներն ու ակումբի մյուս անդամները զարգանան և ձգտեն ինչ-որ բանի։

Նպատակն այնպես էր դրված, որ եթե Սևիկյանը հասնի դրան և ստանա ժամանակոր բավարարում, ապա նշանակում է, որ սա նրա համար քայլ առաջ է։

Մենք հավատարիմ ենք մեր գավաղափարախոսությանը. մեզ համար կարևոր է, որ ակումբը զարգանա։

Մենք, իհարկե, շեշտը դնում ենք նաև երիտասարդ խաղացողների վրա, որոնց հետ կաշխատենք և կհղկենք նրանց հմտությունները։

Էդգարի դեպքում դա ստացվեց։ Նա տեղափոխվեց «Պարի ՆՆ», խաղային մեծ առաջընթաց գրանցեց և մեծ օգուտ տվեց ակումբին, ինչպես նաև ավելացրեց իր տրանսֆերային արժեքը։

Հուսով եմ` մեր ակումբին հետագայում նույնպես կհաջողվի շարունակել այս ամենը։

Նշենք, որ, ըստ նախնական տեղեկությունների, «Ֆերենցվարոշը» Էդգար Սևիկյանի տրանսֆերի դիմաց «Պարի ՆՆ»-ին վճարելու է 1,1 մլն եվրո, որը կողմերի միջև գործող պայմանագրում առկա հրաժարագինն է։

Հավելենք, որ Էդգար Սևիկյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 24 հանդիպում` դառնալով 7 գոլի հեղինակ։

Ավելացնենք, որ «Ֆերենցվարոշը» Հունգարիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում անցկացրած 17 խաղից հետո վաստակել է 33 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` առաջատար «Պակշին» զիջելով 1 միավոր։

Բուդապեշտը ներկայացնող ակումբը նաև մասնակցում է Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությանը, որի շրջանակում դուրս է եկել 1/16 եզրափակիչ և կմրցի հունական «Օլիմպիակոսի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023