Երկու անիմաստ 11 մետրանոցները վճռորոշ եղան🎥

Երկու անիմաստ 11 մետրանոցները վճռորոշ եղան🎥

05/09/2020 - 18:52

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում պայքարի մեջ մտավ Հայաստանի հավաքականը, որը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։

Հանդիպումը շատ վատ մեկնարկեց մեր տղաների համար։ 5-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը սեփական տուգանային հրապարակում խառը իրավիճակում խախտում թույլ տվեց՝ արմուկով հարվածելով մրցակիցներից մեկին։ Նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Էգզիյան Ալիոսկին։

Բաց թողած գոլից հետո մեր տղաները սկսեցին տիրել նախաձեռնության, սակայն սրություն չկար գրոհներում։

38-րդ րոպեին ևս մեկ 11 մետրանոց նշանակվեց մեր թիմի դարպասին։ Այս անգամ «մեղավորը» Հովհաննես Համբարձումյանն էր, իսկ գնդակին մոտեցավ Իլյիա Նեստերովսկին, ով հաշիվը դարձրեց 2։0։

Երկրորդ խաղակեսը Խոակին Կապառոսի սաները սկսեցին երկու փոխարինումով։ Խաղադաշտում հայտնվեցին Էդգար Բաբայանն ու Տիգրան Բարսեղյանը։ Տղաները բավականին ակտիվացրին մեր հավաքականի խաղը, ստեղծեցին մի շարք վտանգավոր պահեր, որոնք կարող էին ավարտվել խփած գնդակներով, սակայն միայն խաղի ամենավերջում՝ 90+4-րդ րոպեին, 11 մետրանոց հարված նաշակվեց արդեն մեր հավաքականի օգին, որն էլ իրացրեց Տիգրան Բարսեղյանը։

Հավելենք, որ խաղակեսում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը գրեթե ոչնչով աչքի չընկավ և պաշտանվում էր, իսկ ընդհանրապես, տանտերերը ողջ խաղի ընթացքում, բացի 11 մետրանոց հարվածներից, որևէ լուրջ գոլային պահ չստեղծեց Դավիթ Յուրչենկոյի պաշտպանապ դարպասի մոտ։

Այսպիսով, մեր հավաքականը մեկնարկային խաղում 1։2 հաշվով պարտություն կրեց։ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին Երևանում կմրցի Էստոնիայի իրենց գործընկերների դեմ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023