Երբեք պետք չէ կորցնել զգոնությունը․ Ռեալ 2։2 ՊՍԺ?

Երբեք պետք չէ կորցնել զգոնությունը․ Ռեալ 2։2 ՊՍԺ?

27/11/2019 - 02:29

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, որտեղ «Ռեալը» մրցեց ՊՍԺ-ի դեմ։

«Ռեալն» ամբողջ խաղի ընթացքում ստեղծեց բազմաթիվ պահեր, ուներ 2 գոլի առավելություն, սակայն մեկ անուշադրական սխալը դարձավ ճակատագրական։

Հանդիպման 17-րդ րոպեին «արքայական» ակումբի գոլահար Կարիմ Բենզեման բացեց հաշիվը։ 79-րդ րոպեին Բենզեման դուբլ ձևակերպեց՝ կրկնապատկելով հաշիվը, սակայն հենց հաջորդ գրոհի ժամանակ ՊՍԺ-ն կրճատեց հաշվի տարբերությունը։ Տոմա Մենյեի փոխանցումից հետո, Ռաֆայել Վարանն ու Տիբո Կուրտուան անհամաձայնեցված գործեցին, ինչից հետո Կիլիան Մբապեն գրավեց դատարկ դարպասը։

Գրեթե 2 րոպե անց հաշիվը հավասարվեց։ «Ռեալի» տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից ամենաարագը կողմոնորշվեց փոխարինման դուրս եկած Պաբլո Սարաբիան՝ շեշտակի հարվածով գրավելով Կուրտուայի պաշտպանած դարպասը։

Ասյպիսով, ամբողջ խաղի ընթացքում ոչնչով աչքի չընկնկելով՝ փարիզյան ակումբին հաջողվեց փախցնել 1 միավոր, ինչն էլ ՊՍԺ-ին առաջին տեղով դուրս բերեց փլեյ-օֆֆ, իսկ «Ռեալը» խմբում կլինի երկրորդը։

A խմբի մյուս խաղում «Գալաթասարայն» ու «Բրյուգեն» չպարզեցին հաղթողին։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։

Ավարտված 5 տուրերից հետո A խմբում մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

1․ ՊՍԺ – 13 միավրո

2․ «Ռեալ Մադրիդ» – 8 միավոր

3․ «Բրյուգե» – 3 միավոր

4․ «Գալաթասարայ» – 2 միավոր

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023