Եվրո-2024. Վրաստանը հաղթեց Լյուքսեմբուրգին` դուրս գալով փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ 🎥

Եվրո-2024. Վրաստանը հաղթեց Լյուքսեմբուրգին` դուրս գալով փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ 🎥

21/03/2024 - 23:04

Վրաստանի հավաքականը Եվրո-2024-ի որակավորման անցումային փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչում մրցեց Լյուքսեմբուրգի դեմ։

Հանդիպման մեծ մասում վրացիներն ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Վիլի Սանյոլի թիմից դուբլի հեղինակ դարձավ Բուդու Զիվզիվաձեն։

Այսպիսով, Վրաստանի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ, որտեղ մրցաշարի խմբային փուլի ուղեգիրը վիճարկելու է Հունաստան-Ղազախստան դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023