Եվրոպա լիգա. հայտնի դարձան կիսաեզրափակիչի զույգերը
Ապրիլի 15-ին կայացան Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ դիմակայությունների պատասխան հանդիպումները, որոնց շրջանակներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Լիոն» 0:3 «Վեսթ Հեմ» (ընդ. հաշիվը` 1:4)
«Բարսելոնա» 2:3 «Այնտրախտ» (3:4)
«Ատալանտա» 0:2 «Լայպցիգ» (1:3)
«Ռեյնջերս» 3:1 «Բրագա» (3:2)
Այպիսով, «Այնտրախտը», «Լայպցիգը», «Վեսթ Հեմն» ու «Ռեյնջերսը» դուրս եկան Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ` ձևավորելով հետևյալ զույգերը.
«Վեսթ Հեմ» – «Այնտրախտ»
«Լայպցիգ» – «Ռեյնջերս»
Հավելենք, որ դիմակայությունների առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 28-ին, պատասխան խաղերը` մայիսի 5-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Եվրոպա-լիգա, Լայպցիգ, Ռեյնջերս, Վեսթ Հեմ