Վեսթ Հեմը տպավորիչ խաղով ջախջախեց Լիոնին` դուրս գալով ԵԼ-ի կիսաեզրափակիչ🎥

Վեսթ Հեմը տպավորիչ խաղով ջախջախեց Լիոնին` դուրս գալով ԵԼ-ի կիսաեզրափակիչ🎥

15/04/2022 - 00:54

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Վեսթ Հեմը» հյուրընկալվելիս մրցեց «Լիոնի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Պատասխան խաղում «մրճահարները» պարզապես հիանալի տեսք ունեին ու մրցակցին հաղթեցին 3:0 հաշվով։

Դևիդ Մոյեսի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Քրեյգ Դոուսոնը, Դեկլան Ռայսն ու Ջարեդ Բոուենը։

Այսպիսով, լոնդոնյան ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:1 հաշվով ու դուրս եկավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Այնտրախտի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023