«Եռագույնները» բարձրության վրա էին` Մյունխենից հեռանալով 3 միավորով🎥

«Եռագույնները» բարձրության վրա էին` Մյունխենից հեռանալով 3 միավորով🎥

16/06/2021 - 00:54

Եվրո-2020-ի շրջանակում ավարտվեց 1-ին տուրը, որի վերջին խաղում Գերմանիայի հավաքականը Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցեց Ֆրանսիայի ընտրանու դեմ։

Հանիդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին «եռագույնները», որոնք արդեն 17-րդ րոպեին կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Կիլիան Մբապեի հարվածից հետո գերմանացիներին փրկեց դարպասապահ Մանուել Նոյերը։

Ամեն դեպքում, աշխարհի գործող չեմպիոնները բացեցին խաղի հաշիը. 20-րդ րոպեին Լյուկա Էրնանդեսի` հարձակման ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Մաթս Հումելսը պատահմամբ գրավեց սեփական դարպասը։

Նախքան ընմիջման գնալը Յոաքիմ Լյովի սաներն ունեին տարածքային առավելություն և փորձում էին ինչ-որ կերպ ներխուժել մրցակցի տուգանային հրապարակ, սակայն ֆրանսիացիներն անձնուրաց էին պաշտպանվում, իսկ առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «բունդեսմանշաֆթն» ավելի ակտիվ և դինամիկ տեսք ուներ, քան առաջին կեսում` անդադար գրոհելով, սակայն նրանց չէր բավականացնում դիպուկությունը։

Ֆրանսիացիներն իրենց հերթին շեշտը դրել էին հակագրոհների վրա, որոնք բավական սուր էին ստացվում։ Այդ հակագրոհներկց մեկն էլ 67-րդ րոպեին Կիլիան Մբապեն ավարտեց դարպասի գրավումով, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Կառլոս Դել Սերո Գրանդեն, խաղից սուրս վիճակի պատճառով, չարձանագրեց գոլը։

Դիդիե Դեշամի սաների գրոհները դառնում էին էլի ավելի վտանգավոր և ակնհայտ էր, որ գոլը հասունանում է, ինչը տեղի ունեցավ 85-րդ րոպեին. Մբապեն դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց Կարիմ Բենզեմային, ով էլ կրկնապատկեց ֆրանսիացիների առավելությունը, սակայն այս անգամ նույնպես չարձանագրվեց գոլը, քանի որ Մբապեն կրկին խաղից դուրս վիճակում էր եղել։

Գերմանացիներ այս խաղում այդպես էլ չկատարեցին որևէ դիպուկ հարված և չկարողացան խփել պատասխան գնդակը, իսկ Ֆրանսիայի հավաքականը պահպանեց հաղթական հաշիվը` հաղթելով 1:0 հաշվով։

Այսպիսով, առաջին տուրից հետո F խումբն ունի հետևյալ տեսքը.

  1. Պորտուգալիա – 3 միավոր
  2. Ֆրանսիա – 3 միավոր
  3. Գերմանիա – 0 միավոր
  4. Հունգարիա – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023