ԵԼ. Հեկենն ու Լյուդոգորեցը ջախջախիչ հաղթանակներ տոնեցին` դուրս գալով որակավորման փլեյ-օֆֆ փուլ🎥

ԵԼ. Հեկենն ու Լյուդոգորեցը ջախջախիչ հաղթանակներ տոնեցին` դուրս գալով որակավորման փլեյ-օֆֆ փուլ🎥

18/08/2023 - 10:14

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում շվեդեկան «Հեկենը» սեփական հարկի տակ մրցեց «Ժալգիրիսի» (Լիտվա) դեմ։

Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «Հեկենը» հաղթել էր 3:1 հաշվով

Պատասխան հանդիպման ողջ ընթացքում «Հեկենի» առավելությունն էլ ավելի ակնհայտ էր` Վիլնյուսից ժամանած հյուրերին ջախջախելով արդեն 5:0 հաշվով։

Պեր-Մաթիաս Հյոմգոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Իբրահիմ Սադիքը, մեկական գոլ էլ խփեցին Սրջան Հրստիչը, Սամուել Գուստաֆսոնն ու Մոմոդու Սոնկոն։

Այսպիսով, «Հեկենն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 8:1 հաշվով և դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որի շրջանակում մրցելու է շոտլանդական «Աբերդինի» դեմ։

«Ժալգիրիսն» էլ հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում և կհանդիպի հունգարական «Ֆերենցվարոշին»։

Բուլղարական «Լյուդոգորեցն» էլ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում մրցեց «Աստանայի» դեմ։

Նշենք, որ դիմակայության առաջին խաղում ղազախական ակումբը սեփական հարկի տակ հաղթել էր 2:1 հաշվով։

Պատասխան խաղում «Լյուդոգորեցը» տոտալ առավելություն ուներ` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։

Ռազգրադ քաղաքը ներկայացնող ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձան Բերնարդ Տեկպետեյն ու Յակուբ Պյոտրովսկին, իսկ Կիրիլ Դեսպոդովն աչքի ընկավ մեկ անգամ։

«Աստանայի» միակ գոլը խփեց Դեմբո Դարբոն։

Այսպիսով, Իվայլո Պետևի թիմն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 6:3 հաշվով և դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որի շրջանակում մրցելու է «Այաքսի» դեմ։

«Աստանան» էլ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցի ալբանական «Պարտիզանիի» դեմ։

Նշենք, որ «Աստանայի» կազմից «Լյուդոգորեցի» դեմ ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կամո Հովհաննիսյանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023