Դրամա Քարդիֆում. Հոլանդիան 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ուելսի դեմ խաղում🎥

Դրամա Քարդիֆում. Հոլանդիան 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ուելսի դեմ խաղում🎥

09/06/2022 - 01:28

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 4-րդ խմբի 2-րդ տուրում Հոլանդիայի հավաքականը` Քարդիֆում հյուրընկալվելիս կրցեց Ուելսի դեմ։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո Տյոն Կոմպեյներսն առաջ մղեց «նարնջագույններին»։

Մինչև խաղավարտ Լուի վան Գալի թիմը կարողացավ պահպանել առավելությունը, սակայն 90+2-րդ րոպեին Ռիս Նորինգթոն-Դևիսը խփեց «վիշապների» պատասխան գնդակը։

Թվում էր` վերջ, հանդիպումը կավարտվի 1:1 հաշվով, սակայն հաջորդ իսկ լուրջ գրոհին` 90+4-րե րոպեին Վաութ Վեգհորսթը հաղթանակ պարգևեց հոլանդացիներին։

Այսպիսով, Հոլանդիայի հավաքականը 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ տոնեց Ուելսի նկատմամբ։

Նշենք, որ A դիվիզիոնի 4-րդ խմբում կայացավ ևս մեկ հաբդիպում։

Բելգիա 6:1 Լեհաստան

Խումբը 2-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Հոլանդիա – 6 միավոր
  2. Բելգիա – 3 միավոր
  3. Լեհաստան – 3 միավոր
  4. Ուելս – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023