Դիեգո Սիմեոնեն խառնում է գործող գավաթակրի խաղաքարտերը?

Դիեգո Սիմեոնեն խառնում է գործող գավաթակրի խաղաքարտերը?

19/02/2020 - 02:01

Երկու ամսվա դադարից հետո վերսկսվեց Չեմպիոնների լիգան։ 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց գործող գավաթակիր «Լիվերպուլի» դեմ։

Հանդիպումը շատ անսպասելի մեկնարկ ունեցավ։ 4-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկումից հետո «Լիվերպուլի» տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթ իրավիճակից արագ կողմնորոշվեց Սաուլը՝ առաջ մղելով տանտերերին։

Առաջին խաղակեսի մնացած հատվածում Յուրգեն Կլոպի սաները տիրեցին նախաձեռնությանը, իսկ «հնդկացիները» վտանգավոր հակագրոհում էին։ Քանի որ «Ատլետիկոյի» պաշտպանությունը կենտրոնով ճեղքել չէր ստացվում, մերսիսայդյան ակումբը փորձեց հառահար հարվածներով աչքի ընկել, սակայն Էնդրյու Ռոբերտսոնի և Ֆաբինոյի հարվածները չափազանց շեղ ստացվեց։

Առաջին խաղակեսի միակ քիչ թե շատ վտանգավոր պահը «Լիվերպուլը» ստեղծեց 35-րդ րոպեին, երբ Մոհամեդ Սալահը նպաստավոր դիրքից հարված կատարեց, սակայն գնդակը դիպավ Ֆելիպեին և դուրս եկավ դաշտի դիմային մասից։

Երկրորդ խաղակեսում Դիեգո Սիմեոնեի սաներն ընդհանրապես փակվեցին սեփական տուգանային հրապարակում, ինչը բազմակի բարդարցեց «Լիվերպուլի» գործը։ «Կարմիրները» ողջ երկրորդ խաղակեսի ընթացքում փորձում էին ճեղքել «հնդկացիների» պաշտպանությունը, սակայն այդպես էլ որևէ լուրջ վտանգավոր պահ չստեղծեցին Յան Օլբակի պաշտպանած դարպասի մոտ։ Դժվար է պատկերացնել, բայց ամբողջ հանդիպման ընթացքում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրները ոչ մի անգամ ուղիղ հարված չկատարեցին Յան Օբլակի պաշտպանած դարպասին։

Այսպիսով, «Ատլետիկոն» հաղթեց նվազագույն՝ 1։0 հաշվով և փոքրիկ առավելություն ստացավ պատասխան խաղից առաջ։

Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023