Դեպայն առաջին գոլն է խփել Բարսելոնայի կազմում🎥

Դեպայն առաջին գոլն է խփել Բարսելոնայի կազմում🎥

24/07/2021 - 23:48

Հուլիսի 24-ին «Բարսելոնան» հերթական միջմրցաշրջանային ընկերական հանդիպումն է անցկացրել` 3:1 հաշվով հաղթելով «Ժիրոնային»։

Կատալոնական ակումբի կազմում այդ խաղում իր նորամուտն է նշել թիմի նորեկ Մեմֆիս Դեպայը` փոխարինման դուրս գալով 42-րդ րոպեին։

Հոլանդացի հարձակվողը «կապտանռնագույնների» կազմում 85-րդ րոպեին խփել է նաև իր առաջիմ գոլը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Հավելենք, որ «Ժիրոնայի» դեմ խաղում, բացի Դեպայից, «Բարսելոնայից» աչքի են ընկել նաև Ժերար Պիկեն ու Ռեյ Մանաժը։

Հիշեցնենք, որ Մեմֆիս Դեպայը վերջերս է «Լիոնից» ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել կատալոնական ակումբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023