Գործարքը կայացած է. Ռասմուս Հոյլունդը տեղափոխվում է Ման. Յունայթեդ

Գործարքը կայացած է. Ռասմուս Հոյլունդը տեղափոխվում է Ման. Յունայթեդ

30/07/2023 - 15:43

«Ատալանտայի» կենտրոնական հարձակվող Ռասմուս Հոյլունդը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։

Գործարքի դիմաց, հավելավճարները ներառյալ, «կարմիր սատանաները» վճարելու են 70 մլն եվրոյից ավելի։

Դանիացի հարձակվողը մանկունյական ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։

Ռոմանոն հաստատում է, որ 20-ամյա ֆուտբոլիստի երազանքը եղել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելն, այդ պատճառով էլ որևէ այլ ակումբի, մասնավորապես, ՊՍԺ-ի առաջարկը չի դիտարկել։

Հավելենք, որ այս գործարքը դառնալու է «Ատալանտայի» պատմության ամենաթանկարժեք վաճառքը` գերազանցելով Քրիստիան Ռոմերոյի ռեկորդը, ում դիմաց «Տոտենհեմը» 2022 թ. ամռանը վճարել է 50 մլն եվրո։

Ավելացնենք, որ Ռամսուս Հոյլունդը «ներաձուրիների» կազմում հանդես էր գալիս 2022 թ. օգոստոսից` անցկացրած 34 խաղում դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023