Գործարքը կայացած է.  Ռահիմ Սթերլինգը տեղափոխվում է Չելսի

Գործարքը կայացած է. Ռահիմ Սթերլինգը տեղափոխվում է Չելսի

10/07/2022 - 01:08

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։

«Ազնվականները» գործարքի դիմաց «քաղաքաբնակներին» վճարելու են 45 մլն ֆունտ ստերլինգ, որին, հավելավճարների տեսքով, հետագայում ավելանալու է ևս 10 միլիոն ֆունտ։

27-ամյա եզրային հարձակվողը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը կնքելու է «5+1» ձևաչափով։

Նշվում է, որ կողմերի միջև կայացած բանակացություններում էական նշանակություն է ունեցել, որ Սթերլինգը ցանկացել է տեղափոխել միայն «Չելսի», քանի որ մտադիր է բնակվել Լոնդոնում, որտեղ անցկացրել է իր մանկությունը։

Հաղորդվում է, որ անգլիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև անձամբ «թոշակառուների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, ով մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ։

Սպասվում է, որ Սթերլինգը կդառնա «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը, սակայն նրա աշխատավարձի չափը դեռևս չի բարձրաձայնվում։

Հիշեցնենք, որ Ռահիմ Սթերլինգը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես էր գալիս 2015 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 337 հանդիպում` դառնալով 131 գոլի և 94 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023