Գործարքը կայացած է. Գարեթ Բեյլը շուտով նոր ակումբ կունենա

Գործարքը կայացած է. Գարեթ Բեյլը շուտով նոր ակումբ կունենա

25/06/2022 - 20:04

«Ռեալ Մադրիդի» նախկին վինգեր Գարեթ Բեյլը կարիերան կշարունակի ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելեսի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Լոս Անջելեսի» ներկայացուցիչները վերջնական համաձայնության են հասել ուելսցի հարձակվողի հետ։

Սպասվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կկնքի «1+1» ձևաչափով։

Նշվում է, որ Բեյն ու նրա գործակալ Ջոնաթան Բարնեթն արդեն ստորագրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` գործարքն ավարտին հասցնելու համար։ Այժմ ուելսցի ֆուտբոլիստը սպասում է «Լոս Անջելեսի» պաշտոնական հայտարարությանը, ինչից հետո նա բուժզննում կանցնի Կալիֆորնիա նահանգը ներկայացնող ակումբի համար։

Հաղորդվում է, որ Բեյլը բազմաթիվ առաջարկներ է ստացել եվրոպական տարբեր ակումբներից, սակայն դրանք մերժել է, քանի որ նպատակ է ունեցել ուժերը փորձել նաև ՄԼՍ-ում։

Հավելենք` ավելի վաղ կային տեղեկություններ, որ Բեյլի հետ բանակցություններ են վարում անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Քարդիֆ Սիթին» ու իսպանական «Խետաֆեն»։

Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը «Ռեալի» շարքերը համալրել էր 2013 թ. օգոստոսին, որի կազմում անցկացրել է 258 հանդիպում` դառնալով 106 գոլի և 67 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023